Հուլիսի 15-ին Մոսկվայում կայացած Ֆուտբոլի աշխարհի գավաթի խաղերի եզրափակչում Ֆրանսիայի չեմպիոն դառնալը մեծ ցնծություն էր պարգևել ֆրանսիացիներին։ Ողջ Ֆրանսիայում երկրպագուները դուրս էին եկել փողոցներ՝ տոնելու հաղթանակը։
Փարիզի Շանզ էլիզե պողոտան ամբողջությամբ փակել էին երկրպագուներն ու տոնակատարություն կազմակերպել։ Սակայն տոնակատարությունը շուտով վերածվել է անկարգությունների՝ մարդիկ ուրախությունից սկսել են բարձրանալ թերթերի կրպակների, կանգառների վրա՝ Ֆրանսիայի դրոշը թափահարելու համար, կոտրել խանութների ապակիները, ողջ ընթացքում երգել են Ֆրանսիայի ազգային հիմն Մարսելիեզը։
Ոստիկանությունը ստիպված է եղել արցունքաբեր գազ ու ջրցան մեքենաներ կիրառել՝ անկարգությունները դադարեցնելու ու մարդկանց ցրելու համար։ Նշվում է, որ երկրպագուներին գործողություններին հետևել են մոտ 4000 ոստիկաններ։
Չեմպիոնների՝ Ֆրանսիա վերադարձին Փարիզի գլխավոր պողոտան կրկին կփակվի ու երկրպագուները կընդունեն իրենց հերոսներին։
https://www.youtube.com/watch?v=I6v2qz9awBs
https://www.youtube.com/watch?v=1m74Tq2WHeE