Ամենասկանդալային ու սեքսուալ Լիլի Մորտոն այն հայտնիներից է, որը սիրում է ամառը եւ իրեն լավ է զգում, նույնիսկ, տապին: Լիլին պատասխանել է NEWS.am STYLE-ի հարցերին ու պատմել իր նախընտրելի հանգստի ու ամառը սիրելու պատճառների մասին:)

Լիլիինչո՞ւ ես սիրում ամառը:

Սիրում եմ, քանի որ ծնվել եմ շոգ ամսին, սեպտեմբերի 2-ին, իսկ այդ ժամանակահատվածը նույնպես կարելի է համարել ամառ: Սիրում եմ, քանի որ ամռանն աշխույժությունն ավելի շատ է, մարդիկ գունավոր են, կյանքով լի…:)

Ամառային նախընտրելի հանգիստը:

Գրեթե, ցանկացած ժամանակ նախընտրում եմ ակտիվ հանգիստը: Ընդհանրապես,սիրում եմ, երբ օրս հագեցած է լինում: Ինքս ակտիվ մարդ եմ եւ միշտ էներգիայով լի…:)

Ինչպե՞ս ես սովորաբար հանգստանում ամռանը:

Սիրում եմ, որ յուրաքանչյուր օր ունենա իր յուրահատուկ «համն ու հոտը»: Ամեն տարի յուրովի եմ հանգստանում…

Ինչպե՞ս ես պլանավորում անցկացնել այս ամառը:

Այս ամառ կշրջագայեմ սիրելիիս հետ…

Շարունակությունն՝ այստեղ։