Երկու տեսակի հատապտուղները իրենց մեջ պարունակում են արժեքավոր սննդարար նյութեր: Երկուսն էլ ցածր կալորիականությամբ են օժտված:

Բալի օգտակար հատկությունները`

Լավ է անդրադառնում սրտի աշխատանքի և անոթների վրա:

Նվազեցնում է  թրոմբերի ի հայտ գալու հավանականություն:

Լավ է անդրադառնում արյան ճնշման վրա:

Օգնում է  նյարդային համակարգին:

Նորմայի մեջ է  պահում խոլեստերինի մակարդակը:

Այն բարելավում է մարսողությունը, աղիքների աշխատանքը, օգնում է փորկապին:

Դրական է ազդում եղունգների և մազերի վրա:

Խորհուրդ չի տրվում  բալ ուտել այն մարդկանց, ովքեր մարսողության  հետ խնդիրներ ունեն, ստամոքսի խոց ունեն: Այն կարող է վատ ազդեցություն ունենալ ատամների վրա, դրա համար բալ ուտելուց հետո խորհուրդ է տրվում բերանը առնվազն ջրով ողողել:

Ինչով է օգտակար կեռասը:

Այն խորհուրդ է տրվում ուտել երկաթի պակաս ունեցող մարդկանց, 100 գրամ հատապտղի մեջ կա 10 տոկոս երկաթ: Կեռաս պետք է ուտեն նրանք, ովքեր տառապում են մաշկաբանական հիվանդություններով: Դրանից պատրաստվող դիմակները պայքարում են  բշտիկների դեմ:  Կեռաս խորհուրդ չի տրվում ուտել այն մարդկանց, ովքեր քաշի ավելացման հետ խնդիրներ ունեն, ինչպես նաև`  շաքարային դիաբետով տառապող մարդկանց:

Բացի այդ, այն չպետք է չարաշահվի այն մարդկանց կողմից, ովքեր տառապում են փորլուծությամբ:

Խորհուրդ է տրվում այս հատապտուղներից օրեկան օգտագործել 300 գրամ: