Կատարված նոր հետազոտությունը ցույց է տվել, որ խոհանոցում կամ ճաշասենյակում հայելու առկայությունը կարող է մեծ ազդեցություն ունենալ սպառվող մթերքի քանակի վրա՝ դրանով իսկ օգնելով նիհարել։ Նյու Յորքի Կոռնելի համալսարանի հետազոտողները գտնում են, որ հայելու առաջ ոչ առողջ սնունդ ուտելն ազդում է նրա համի վրա։

Հետազոտությանը մասնակցել է 185 դպրոցական։ Նրանք ընտրություն են կատարել շոկոլադե տորթերի և մրգային աղցանների միջև, որից հետո դպրոցականների մի մասն այն կերել է հայելու առաջ, մյուս մասը առանց հայելի սենյակում։

Այնուհետ գնահատելով սնունդի համը՝ նրանք, ովքեր այն կերել են հայելու առաջ, այնքան էլ չեն սիրել համը՝ համեմատած մյուս խմբին։

Հայելին ոչ միայն մարդկանց համար առավել պատկերավոր է դարձնում իրեց սնունդի ֆիզիկական չափերը, այլ նաև օգնում է ճիշտ ընկալել այն։

Այլ կերպ ասած՝ հայելու առաջ ոչ առողջարար սնունդ ուտելիս մարդու մոտ առաջանում է դիսկոմֆորտ, քանի որ նա արդեն իսկ գիտի սնունդի ոչ օգտակար ատկությունների մասին, որն էլ ստիպում է հրաժարվել կամ գոնե քիչ ուտել այն։

Հետազոտողները եզրակացրել են, որ հայելին ոչ միայն կօգնի նիհարել, այլ նաև առողջ սնունդ ուտել։