Դերասան Ռաֆայել Երանոսյանն այս օրերին զբաղված է «Ազնիվ գողեր» նոր կատակերգությունում նկարահանվելով, որի մասին առաջին մանրամասները դերասանը հայտնել է Life.panorama.am-ին:

Հայկական նոր կատակերգությունը նկարահանում է «Դեմք շոու» փրոդաքշենը, Ռաֆայելը ֆիլմում նկարահանվելու առաջարկը ստացել է, երբ ԱՄՆ-ում էր:

««Դեմք շոու»-ի տղաների հետ արդեն երկու տարի է, ինչ ընկերություն եմ անում: Մեր ընկերական կապը սկսվեց, երբ «Քարե դարդ» սիթքոմի անձնակազմով մեկնեցինք ԱՄՆ՝ հյուրախաղերի: Հետո, երբ հունվարին ԱՄՆ-ում էի, մեր ընկերությունն ավելի ամրապնդվեց, հենց այդ ժամանակ էլ ռեժիսոր Գոռ Կիրակոսյանն ասաց, որ մի ֆիլմ է նկարելու եւ ուզում է, որ անպայման ես մարմնավորեմ հերոսներից մեկին: Ես էլ ասացի, որ պատրաստ եմ անվճար նկարահանվել, իսկ Գոռը առաջարկեց, որ ոչ թե անվճար նկարահանվեմ, այլ ինքս գումար տամ նրան, դրան էլ համաձայնեցի,- ժպիտով պատմեց Ռաֆայելն ու շարունակեց,- իհարկե, դա կատակ էր, մենք համաձայնության եկանք ու սկսեցինք միասին աշխատել»:

Ֆիլմի մասին դերասանը շատ մանրամասներ չհայտնեց. Թիմը դեռեւս շատ խոսել չի ուզում, քանի որ պրեմիերան նախատեսվում է հաջորդ տարվա գարնանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում