Որովայնային ճարպն այսօր շատերին է անհանգստացնում, այդ իսկ պատճառով Ձեզ ենք ներկայացնում 5 քայլ, որոնց հետևելով դուք կկարողանաք հեշտությամբ ազատվել ավելորդ ճարպից:

Քայլ 1. Վերանայեք ձեր սննդակարգը: Նախընտրությունը տվեք սպիտակուցային սննդին և օրական օգտագործեք 2 լիտր հեղուկ: Սնունդն ընդունեք հաճախ և քիչ քանակությամբ:

Քայլ 2. Ձեր սննդակարգից բացառեք չիպսերը, շերտավոր խմորը, ընկուզեղենը, կրեկերները, տապակած կարտոֆիլը: Այս մթերքները կուտակում են ճարպը հենց որովայնի հատվածում:

Քայլ 3. Շաբաթական 3-4 անգամ նվազագույնը 45 րոպե զբաղվեք ֆիթնեսով:

Քայլ 4. Քնեք ոչ ավել քան օրական 7 ժամ: Թե պակաս, և թե ավել քունը իր ազդեցությունն է թողնում ճարպերի կուտակման վրա:

Քայլ 5. Աշխատեք չնյարդայնանալ: Զբաղվեք յոգայով՝ այն կհանգստացնի նյարդերը և լավ ինքնազգացողություն կապահովի: