Անի Խաչիկյանն այսօր նշում է ծննդյան տարեդարձը: Դերասանուհու սիրելին՝ Հայկ Բարսեղյանը, որոշել է նրան շնորհավորել նաեւ ֆեյսբուքյան գրառմամբ:

«Հավատացեք, շատ-շատ-շատ-շատ-շատ մարդկանց հետ եմ շփվել, շատերին եմ հետազոտել։ Ընդամենը 27 տարեկան եմ, բայց էդ 27 շատ խառը-խուռը կյանքում ես գտել եմ իմ իմացած ամենազուլալ, մաքուր, անկեղծ, ուրախ, խելացի մարդկանցից մեկին։ Դու առաջին հերթին իմ ընկերն ես: Ծնունդդ շնորհավոր, մեռնիմ ջանին: Գժվիմգը քեզի համար, ծօօօօ)) Նկարը՝ մեր առաջին հանդիպումից»,- գրել է Հայկ Բարսեղյանը:

Նշենք, որ Անին և Հայկն ամուսնացած են 2017 թվականի մայիսի 12–ից։