Այսօր Հայաստանը նշում է Առաջին Հանրապետության 100-ամյակը: Ճիշտ մեկ դար առաջ՝ 1918-ի մայիսի 28-ին, Հայոց ազգային խորհուրդը հայտարարեց անկախ Հայաստանի Հանրապետության ստեղծման մասին, եւ այդուհետ մայիսի 28-ը Հայաստանի պատմության մեջ մնաց որպես հաղթական ամսաթիվ:

Տոնական օրվա կապակցությամբ Life.panorama.am-ը զրուցել է ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանի հետ:

«Շնորհավորում եմ բոլորիս, սա տոն է, որին պետք է սրբության աստիճան վերաբերվենք: Այսօր մեր պետականության վերականգնման 100-ամյակն է, եւ ուրախ եմ, որ այսօրր հայերն այնպիսի գիտակցության մակարդակի են, որ կարողանում են ըստ արժանվույն բավականին բարձր արժեւորել ու գնահատել օրվա կարեւորությունը: Կարծում եմ՝ բոլորս էլ գիտակցում ենք, որ այսօրվա մեր անկախությունը, ազատությունը, պետականությունը չէր լինի, եթե 100 տարի առաջ մեզ համար, մեր ինքնության հարատեւման համար չպայքարեին եւ չզոհվեին հազարավոր հայորրդիներ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում