Նորմալ է համարվում, եթե հեշտոցային արտադրությունն ունի ոչ ուժեղ հոտ, սակայն եթե ձեզ թվում է, որ դրանք շատ ուժեղ հոտ ունեն,կամ հոտը տարօրինակ է թվում (օրինակ` ձկան հոտ կամ տհաճ), ապա դա կարող էլինել ինչ-որ հիվանդության նշան:

Տհաճ հոտը կարող է ուղեկցվել այլ ախտանշաններով, օրինակ` քորով, այրոցով կամ գրգռվածությամբ, ինչպես նաև չափից ավելի արտադրությամբ:

Եթե տհաճ հոտը չի ուղեկցվում այլ ախտանշաններով, ապա, ամենայն հավանականությամբ, այդ հոտի մեջ ոչ մի ախտաբանական բան չկա: Որոշ բակտերիաներ, որոնք միշտ գոյություն ունեն հեշտոցում, կարող են նման տհաճ հոտի պատճառ լինել. Նման դեպքում այդ հոտից կարելի է ազատվել ժողովրդական միջոցների կամ դեղամիջոցների օգնությամբ:

Որ դեպքում պետք է բժշկի դիմել

  • Եթե արտադրության հոտը ձկան է, գույնը` գորշ կամ սպիտակ, իսկ միզելիս առաջանում է այրոցի զգացում: Առավել հաճախ սա բակտերիալ վագինոզի նշան է: Սրա առաջացման պատճառները հայտնի չեն, հայտնի է միայն, որ բակտերիալ վագինոզի ժամանակ տեղի է ունենում պայմանական-ախտաբանական ֆլորայի չափից ավելի աճ:
  • Պետք է դիմել նաև բժշկի, եթե արտադրության հոտը տհաճ է, գույնը` դեղին կամ կանաչ: Երբեմն կանայք ցավ են զգում միզելիս: Այս ամենը տրիխոմոնիազի` սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիայի ախտանշան է: Տրիխոմոնիազով հիվանդ տղամարդկանց մոտ, որպես կանոն, ախտանշանները բացակայում են, ուստի այս ախտորոշման դեպքում պետք է բուժվեն երկու զուգընկերները:
  • Դիմեք բժշկի, եթե արտադրության հոտը դրոժի նման է, իսկ բուն արտադրությունը` թանձր ու սպիտակ: Որոշ դեպքերում կարող են լինել քոր, միզելիս կամ սեռական հարաբերության ժամանակ ցավի զգացողություններ և այրոց: Այս ամենը վկայում է սնկային ինֆեկցիայի մասին, որն առաջանում է հեշտոցում դրոժանման սնկերի չափից ավելի աճի դեպքում:

Շարունակելի