Ուտելուց հետո բազմաթիվ մարդիկ սովորություն ունեն պառկելու և հեռուստացույց նայելու կամ պարզապես հանգստանալու, չիմանալով, որ այդ սարսափելի սովորությունը կարող է իրենց առողջության համար չափազանց վնասակար լինել:

Ձեզ ենք ներկայացնում 5 բանի ցուցակ, որոնք երբեք չպետք է անել ուտելուց անմիջապես հետո:

Ծխել
Բազմաթիվ մարդիկ գիտեն, որ ծխելը խիստ վտանգավոր է իրենց առողջության համար, այդուհանդերձ շարունակում են ապրել այդ սարսափելի սովորության հետ, և դա նրանք անում են ուտելուց անմիջապես հետո:

Շատ կարևոր է ուտելուց հետո մի քանի րոպե սպասել, հետո սիգարը ծխել, քանի որ սիգարետը պարունակում է նիկոտին, որը նվազեցնում է թթվածնի քանակը, որն անհրաժեշտ է մարսողության համար` այդկերպ հնարավորություն տալով օրգանիզմին սովորականից ավելի քաղցկեղածին նյութեր կլանել:

Ըստ որոշ հետազոտությունների տվյալների` ուտելուց անմիջապես հետո մի սիգարետ ծխելը նույնքան վնաս է պատճառում, որքան միանգամից 10 գլանակ ծխելը: Բացի այդ, դա կարող է ավելացնել թոքերի և աղիների քաղցկեղի զարգացման ռիսկը:

Մրգեր ուտել

Միրգ ուտելու ամենալավ ժամը նախքան ուտելն է` անոթի վիճակում, քանի որ մրգերը պահանջում են դրանք մարսելու համար տարբեր ֆերմենտներ:

Բացի այդ, մրգերում պարունակվող շաքարի համար ավելի շատ ժամանակ է պահանջվում, որպեսզի այն ամբողջությամբ կլանվի: Արժի հիշեցնել, որ դուք ավելի շատ օգուտ կստանաք բոլոր սննդարար նյութերից, բջջանյութից և մյուս շաքարներից, երբ ձեր ստամոքսը դատարկ է:

Ուտելուց հետո մրգեր օգտագործելը կարող է առաջացնել այրոց, ստամոքսի խանգարում և զկռտոց:

Քնել

Եթե ուտելուց անմիջապես հետո պառկում եք քնելու, ապա լավ չեք զգա, կունենաք փորափքանք և քնելու խնդիրներ, քանի որ սա ստիպում է ձեր ստամոքսին ինտենսիվ աշխատել գիշերվա ընթացքում:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ուտելուց անմիջապես հետո քնել չպառկողները կաթվածի առաջացման առավել փոքր ռիսկի են ենթակա: Ահա թե ինչու խորհուրդ է տրվում չուտել քնելուց առնվազն 2-3 ժամ առաջ:

Ցնցուղ ընդունել

Ուտելուց անմիջապես հետո ցնցուղ ընդունելը ավելացնում է արյան հոսքը ոտքերում ու ձեռքերում` այդկերպ նվազեցնելով ստամոքսում արյան հոսքը: Սա թուլացնում է մարսողության համակարգը և կարող է հանգեցնել որովայնում ցավերի:

Թեյ խմել

Ուտելուց անմիջապես հետո չպետք է թեյ խմել, քանի որ դա խանգարում է երկաթի կլանմանը: Թեյը պարունակում է դաբաղաթթուներ, որոնք կապվում են մեր սննդի երկաթի և սպիտակուցի հետ:

Գիտականորեն ապացուցված է, որ մեծ մասամբ սա հանգեցնում է 87 տոկոսով երկաթի կլանման նվազմանը: Իսկ երկաթի պակասը կարող է հանգեցնել սակավարյունության` այդպիսով առաջացնելով մաշկի գունատություն, վատ ախորժակ, ցավ կրծքավանդակում, սառը ոտքեր ու ձեռքեր, գլխապտույտ, թուլություն և մշտական հոգնածություն: