Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը հարսանիքից անմիջապես հետո կրել է ծովակն քարով մատանին, որը պատկանել է հանգուցյալ արքայադուստր Դիանային։

Վինձորի դղյակի Սուրբ Գեորգի  մատուռում տեղի ունեցած պսակադրությունից  հետո ուղևորվելով թագավորական ընտանիքին պատկանող Ֆրոգմոր Հաուս առանձնատուն՝ Մեգանը հանրության առաջ հայտնվել է այն մատանիով, որը Դիանան  կրել է Ավստրալիայում գալա-ընթրիքի ժամանակ 1996թ-ին։