Մարդու օրգանիզմի աշխատունակությունը շատ բանով պայմանավորված է թթվահիմնային բալանսով: Թթուների մեծ պարունակությամբ ոչ ռացիոնալ սնունդը հանգեցնում է օրգանիզմի օքսիդացմանը և խախտում ներքին օրգանների բնականոն աշխատանքը: pH-ի օպտիմալ մակարդակը վերականգնելու համար խորհուրդ է տրվում ժամանակ առ ժամանակ սննդի օրաբաժնին ավելացնել հիմնային ջուր և ահա թե ինչու:

Գաղտնիք չէ, որ օրգանիզմի օպտիմալ աշխատանքի և նրա բավարար խոնավացման համար անհրաժեշտ է ամեն օր առնվազն 2 լ ջուր խմել: Կյանքի ժամանակակից ռիթմը, նստակյաց աշխատանքը և սննդի անգրագետ օգտագործումը մեր մարմնի բալանսը շարժում են թթվայնության կողմը: Սա իր հետ բերում է մարսողության խնդիրներ, հրահրում քրոնիկական հիվանդություններ, հանգեցնում օրգանիզմի հյուծմանը, քաշի ավելացմանը և բազմաթիվ այլ տկարությունների: Մարմնի թեթևակի հիմնայնացման համար պետք է խմել ճիշտ ջուր, ինչպես նաև իր սննդի օրաբաժնին ավելացնել հիմքերի բարձր պարունակությամբ մթերքներ:

Հիմնային ջրի օգուտը

Բացի այն, որ այս ջուրն օգնում է օրգանիզմի թթվահիմնային բալանսը կանոնավորելուն, այն ունի մի շարք կարևոր առավելություններ մարդու առողջության համար:

  1. Այն մարսողության համակարգի հիվանդությունների հիանալի կանխարգելիչ միջոց է:
  2. Օգնում է կանխելու բազմաթիվ քրոնիկական հիվանդություններ, այդ թվում նաև` ուռուցքային ախտաբանությունը:
  3. Այն կանխում է օրգանիզմում ազատ ռադիկալների կուտակումը` այդկերպ ազատելով թույներից:
  4. Հիմնային ջրի կանխարգելիչ օգտագործումը կանոնավորում է արյան pH-ը և արյան շրջանառության պրոցեսները:
  5. Հիմքի բարձր պարունակությամբ ջուրը խոնավացնում է օրգանիզմի յուրաքանչյուր բջիջ` կանխելով վաղաժամ ծերացումը:

Հիմնային ջուր ստանում են բարդ ֆիլտրման եղանակով և նման ջուրը բավական թանկ արժի: Սակայն գոյություն ունեն մի քանի տնական բաղադրատոմսեր, որոնց օգնությամբ կարելի է օգտակար հիմնային ջուր պատրաստել տանը:

1-ին բաղադրատոմս

Լցրեք 1 լ մաքուր ջուր կափարիչով ամանի մեջ: Ավելացրեք 8 մասի բաժանված 1 կիտրոն և 1 թեյի գդալ հիմալայան աղ: Կափարիչով ամուր փակեք և 12 ժամ թրմեք սենյակային ջերմաստիճանում: Առավոտյան մինչև նախաճաշելը խմեք 3 բաժակ այդ ջրից:

2-րդ բաղադրատոմս

Հիմնային ջուր պատրաստելու այս բաղադրատոմսը հիմնված է կերակրի սոդայի օգտակար հատկությունների վրա: Ավելացրեք 1 թեյի գդալ նատրիումի բիկարբոնատ 1 բաժակ ջրին և խմեք: Շատ օգտակար է:

3-րդ բաղադրատոմս

Հիմնային ջուր պատրաստելու այս բաղադրատոմսը շատ հեշտ է: Իմաստն այն է, որ ջուրը պետք է 5 ր եռացնել: Այսկերպ դուք ջրի pH-ը կբարձրացնեք 7,2-ից մինչև 8,4: Եռացրած ջուրն ավելի լավ է պահել փակ կոնտեյներում և օգտագործել սառը վիճակում:

Նման ջուր պետք է չափավոր խմել` մարմնի զանգվածի յուրաքանչյուր կգ-ին 5 մլ հեղուկ: Եթե ձեր սննդի օրաբաժինը հարուստ է հիմնային մթերքներով, արժի խորհրդակցել բժշկի հետ` նախքան հիմնային ջուր խմելը: