. Եթե զգում եք տանջալի ցավ կամ ուժեղ արյունահոսություն ունեք, հնարավորինս շուտ դիմեք բժշկի:

. Եթե զգում եք, որ դեռ ժամանակը չէ, մի ամաչեք զուգընկերոջն ասել, որ կուզեիք դեռ մի փոքր սպասել: Երիտասարդը, որի համար դուք իրոք թանկ եք, կգնահատի, որ դուք ձեզ հարգում եք և հոգ եք տանում ձեր մասին: Եթե մտափոխվեք, լրիվ նորմալ է այդ մասին ասել:

. Սեքսի ժամանակ կարող եք զուգարան գնալու ցանկություն ունենալ: Սա նորմալ է: Այս զգացողությունը կարելի է թեթևացնել, եթե դուք սեքսից առաջ զուգարան գնաք: Եթե այնուամենայնիվ ունեք այդ ցանկությունը (չնայած դատարկ միզապարկին), ամենայն հավանականությամբ կարող եք զգալ հոսող օրգազմ:

. Միշտ պետք է սեքսից հետո զուգարան գնալ` միզապարկի ինֆեկցիայի զարգացումը կանխելու համար:

. Նախքան սեռական կյանքով ապրել սկսելը այցելեք գինեկոլոգի , որը ձեզ ոչ միայն կզննի, այլև կառաջարկի հղիությունից պաշտպանվելու մեթոդներ, կպատմի սեռական ճանապարհով փոխանցվող վարակների մասին:

. Միշտ օգտվեք ջրային հիմքով քսուքով, այլ ոչ թե վազելինով, յուղով, խոնավացնող քսուքով և այլ յուղային արտադրանքով: Յուղային քսուքները կարող են վնասել լատեքսի հիմքով պահպանակը և առաջացնել ցավ ու գրգռում, ինչպես նաև հեշտոցային սնկային ինֆեկցիա:

. Գրեթե բոլորի մոտ առաջին սեքսը իդեալական չի լինում, ուստի մոռացեք ձեր սպասումներն ու պատրանքները: Միանգամայն նորմալ է, եթե ձեր առաջին սեքսն անցնի անհամեմատ ավելի վատ, քան դուք պատկերացնում էիք:

. Օգտվեք պահպանակից, եթե նույնիսկ ընդունում եք հակաբեմնավորիչ հաբեր: Էիշտ է, հորմոնային հակաբեղմնավորիչները կանխում են անցանկալի հղիությունը, բայց ոչ սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաներով վարակվելը: Նույնիսկ առաջին սեքսի ժամանակ այդ ինֆեկցիաներով վարակվելու հավանականություն կա: