Դերասան Ռաֆայել Երանոսյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որում անդրադառնում է երգահան, հաղորդավար Ավետ Բարսեղյանի հասցեին վերջին օրերին հնչած քննադատություններին ու վիրավորանքներին:

«Ես չեմ ուզում կարդալ, լսել ոչ մի տեսակ վատ քոմենթ, անձնական վատ վիրավորանք իմ ընկերոջ հասցեին: Ավետ Բարսեղյանն իմ ընկերն է , շատ հարազատ մարդ է: Եթե ինչ-որ մեկը վիրավորումէ  ավետին, ուրեմն` վիրավորում է նաև ինձ: Հանեք չարությունը ձեր միջից, չի կարելի. այս ամենի մեջ բոլորս ունենք մեր լուման, մեր նվիրվածությունը, ամեն մեկս մի ձևով ուրախանում ենք կամ տխրում: Բայց հասկացեք` անձնական վիրավորանքներ չի կարելի: Ես արգելում եմ»,- նշել է Ռաֆայելը: