ԻՆչպես արդեն տեղեկացրել էինք, Երևանի Շենգավիթ վարչական ծրջանում գողություն են կատարել դերասան Ռաֆայել Երանոսյանի Volkswagen Jetta ավտոմեքենայից՝ վերջինիս պատճառելով շուրջ 70 հազար դրամի վնաս:

«Առավոտյան հարևաններս ձայն տվեցին, թե, կարծես, մեքենայիցդ գողություն են արել: Դուրս եկա, տեսա մեքենայիս ապակին են ջարդել, այնտեղ գտնվող ակնոցս են ջարդել, 2-3 հազար դրամի չափով կոպեկներ ունեի, տարել են, ու էլ ոչինչ չգտնելով՝ մնացած ամեն ինչ թափրտել: Ավտոմեքենայիս մեջ թանկարժեք կոստյումներ ունեի, երեկ հավանաբար սիրտս կանխազգում էր, որ նման բան կարող էր լինել, տուն էի տարել, լավ էր: Էս գարնան օրով կանանց մեկամսյակի ծախսերից դեռ չպրծած, նոր ծախսի տակ ընկա»,- Aysor.am-ի հետ զրույցում մանրամասնեց դերասանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում