2018 թվականի ապրիլի 6-ին ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից Արցախի Հանրապետության գլխավոր դատախազություն ստացվել էր գրություն` Երևան քաղաքի բնակչուհի Ասյա Խաչատրյանի պնդումների վերաբերյալ տվյալները քրեական վարույթի շրջանակներում ստուգելու մասին:

Տվյալ նյութերի հիման վրա ապրիլի 10-ին ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ԱՀ քրեական օրենսգրքի 323-րդ հոդվածի 2-րդ մասով /Պաշտոնեական լիազորություններն անցնելը` զուգորդված բռնության գործադրմամբ/ նախատեսված հանցագործության  հատկանիշներով:

Արցախի Հանրապետության դատախազությունից հայտնում են, որ տարվում է նախաքննություն: