Այսօր կանդրադառնանք ամենատարածված միջոցներին, թե ինչպես չհղիանալ տնային պայմաններում առանց պահպանակների: Ժամանակակից կնոջ կյանքը խելագար վազքի մեջ է անցնում` տնային տնտեսության խնդիրներ, դիմահարդարում, ֆիթնես, կարիերա: Մեծ մասամբ ընտանիքում երեխայի հայտնվելը նախօրոք է պլանավորվում, իսկ անցանկալի հղիությունից պաշտպանվելու եղանակները բազմաթիվ են: Ներկայումս գոյություն ունեն բազմաթիվ հակաբեղմնավորիչ դեղամիջոցներ` սկսած սովորական պահպանակներից, քսուքներից, հորմոնային դեղերից և հակաբեղմնավորման մոմիկներից մինչև նորաձև սպեղանիներ: Սակայն ոչ բոլոր կանայք են համաձայն հակաբեղմնավորման ժամանանակից մեթոդներից օգտվելու:

Սիրով զբաղվել ջրում

Մեր նախնիները պնդում էին, որ ջրում սիրով զբաղվելը նվազեցնում է հղիանալու ռիսկը, սակայն այս տեսությանն էլ այնքան չպետք է հավատ ընծայել: Անշուշտ, այս եղանակն օգտագործելով ռոմանտիկան ձեզ համար ապահովված է, սակայն սա անցանկալի հղիության դեմ այնքան էլ չի օգնի:

«Սեր ջրում» պնդման համար հիմք է ծառայել այն կարծիքը, որ ջրի հետ շփվելիս սերմնահեղուկը կորցնում է իր հատկությունները: Այլ խոսքով` սերմնաժայթքումը անմիջականորեն ջրում զուգընկերուհուն պաշտպանում է հղիանալուց: Այնպես որ, այս եղանակը չի կարող քննվել: