Այսօր կանդրադառնանք ամենատարածված միջոցներին, թե ինչպես չհղիանալ տնային պայմաններում առանց պահպանակների: Ժամանակակից կնոջ կյանքը խելագար վազքի մեջ է անցնում` տնային տնտեսության խնդիրներ, դիմահարդարում, ֆիթնես, կարիերա: Մեծ մասամբ ընտանիքում երեխայի հայտնվելը նախօրոք է պլանավորվում, իսկ անցանկալի հղիությունից պաշտպանվելու եղանակները բազմաթիվ են: Ներկայումս գոյություն ունեն բազմաթիվ հակաբեղմնավորիչ դեղամիջոցներ` սկսած սովորական պահպանակներից, քսուքներից, հորմոնային դեղերից և հակաբեղմնավորման մոմիկներից մինչև նորաձև սպեղանիներ: Սակայն ոչ բոլոր կանայք են համաձայն հակաբեղմնավորման ժամանանակից մեթոդներից օգտվելու:

Սեռական ակտի ընդհատում

Անցանկալի հղիությունից պաշտպանվելու այս եղանակը մեծ մասամբ կախված է մարդկության ուժեղ կեսից և զույգի միջև հարարբերություններից: Ուստի այն աչքի չի ընկնում բարձր արդյունավետությամբ, այդուհանդերձ, պահանջված է:

Սեռական ակտի ընդհատման էությունն այն , որ զուգընկերը հանում է անդամը կնոջից մինչև սպերմատոզոիդների դուրս թափելը: Բացի ընդհատված ակտին տղամարդու պատրաստ լինելուց և իրեն կառավարելու ունակությունից, գոյություն ունեն մի քանի կարևոր կողմեր, որոնք խոչընդոտում են անվտանգությունը.

  • Սպերմատոզոիդների կյանքի տևողությունը աչքի է ընկնում մեծ տևողությամբ: Ուստի առաջին մերձեցումից հետո անդամի վրա մնացած սպերմատոզոիդները կրկնակի սեռական ակտի ժամանակ կարող են ակտիվ լինել:
  • Եթե նույնիսկ բացառել սիրով կրկնակի անգամ զբաղվելը կամ դրանից հետո ցնցուղ ընդունելը, միևնույն է, հեշտոցում կհայտնվեն սպերմատոզոիդներ: Սա տեղի է ունենում մինչև սերմնաժայթքումը, քանի որ անդամի քսուքը նույնպես պարունակում է քիչ քանակությամբ միանգամայն ակտիվ սպերմատոզոիդներ: