Մադամ Թյուսոյի թանգարանի ներկայացուցիչը հայտնել է, որ Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիի հարսնացուն՝ Մեգան Մարքլը, շուտով իր մոմե արձանը կունենա, որը կտեղադրվի թանգարանում:

Մեգանի մոմե արձանը կտեղադրվի արքայական ընտանիքի անդամների կողքին:

Արձանը թանգարանում կհայտնվի մայիսի սկզբին՝ զույգի հարսանիքից օրեր առաջ: Արձանի բացմանը ներկա կլինեն Մեծ Բրիտանիայի թագուհին և արքայական ընտանիքի մյուս անդամները: