Նշան 22. Կարելի է գնալ ցեխաբուժության առողջարաններ: Հայտնի է, որ ցեխը պարունակում է բնական ծագման հորմոնանման նյութեր, ինչը հաճախ օգնում է կարգավորելու հորմոնային ֆոնը և հղիանալու:

Նշան 23. Զբաղվեք հղիանալու նպատակով սեքսով գիշերվա ժամը 2-ին: Համարվում է, որ դա հորմոնային պիկի ժամն է:

Նշան 24. Խմեք օրհնված ջուր: Սեռական ակտից առաջ աղոթեք բարեհաջող բեղմնավորման մասին:

Նշան 25. Ասեղնաբուժության մեթոդը հնարավորություն է տալիս ուժեղացնել արյան հոսքը դեպի արգանդ, կարգավորում և կանոնավորում է օրգանիզմում հորմոնների մակարդակը:

Նշան 26. Հղիանալ ցանկացող կանանց խորհուրդ է տրվում չօգտվել կոսմետիկայից, չհագնել էքսրավագանտ, բաց հագուստ: Այս ամենը ներառում է «նոր զուգընկերոջ փնտրտուքի» ծրագիր, այլ ոչ թե «մայրության» ծրագիր:

Նշան 27. Հղիանալ ցանկացողները ոչ մեկի չպետք է ասեն իրենց մտադրության մասին:

Նշան 28. Հղիանալու խնդիրներ ունեցող զույգերը լավ կլինի, որ նաև եկեղեցում պսակվեն:

Նշան 29. Ըստ հին հայկական սովորության` առաջին ամուսնական գիշերը նորապսակների անկողնում առաջինը դնում էին մանուկ կամ նորածնի տիկնիկ

Կարդացեք նաև՝

Կարելի է հղիանալ լուսնի օգնությամբ. հղիանալու ժողովրդական նշաններ

Զբաղվեք ինքնաներշնչմամբ և մեդիտացիայով. հղիանալու ժողովրդական նշաններ

Ստիպեք ձեզ չմտածել ցանկալի հղիության մասին. հղիանալու ժողովրդական նշաններ

Շոյեք հղի կնոջ որովայնը. հղիանալու ժողովրդական նշաններ

Տանը ֆիկուս աճեցրու. հղիանալու ժողովրդական նշաններ