ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլի կանաչ հյուրասենյակում ֆուտբոլ է խաղացել ՖԻՖԱ-ի ղեկավար Ջաննի Ինֆանտինոյի հետ. հաղորդում է Ria.ru-ն:

ՌԴ ղեկավարը գնդակի մի քանի փոխանցումներ է կատարում և վերջում հարվածում գլխով:

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի կայքում հրապարակված տեսանյութում նկարահանվել են նաև Ուեյն Ռունին, Ռոնալդոն, Խորխե Կամպոսը, Ջեյ Ջեյ Օկոչան, Հարի Քյուելը, Պույոլը և այլ հայտնի մարզիկներ: Տեսանյութը հրապարակվել է ֆուտբոլի աշխարհի առաջնությանն ընդառաջ, որը տեղի կունենա 2018-ի հունիսի 14-ին: