Գիտնականները պնդում են, որ սեքսից կարելի է մի շարք առավելություններ ստանալ. շաբաթը մեկ անգամ սեքսով զբաղվելը օգտակար է նիհարելու համար, երկու անգամը` մրսածության հիվանդությունների կանխարգելման լավ միջոց է:

Շաբաթը երեք անգամը օգտակար է սրտանոթային համակարգի, չորս անգամ սիրով զբաղվելը խիստ օգտակար է մաշկի համար: Շաբաթը 5-7 անգամ սեքսը նպաստում է աշխարհայացքի լավացմանը և լավատեսության բարձրացմանը:

Սակայն սա չի նշանակում, թե պետք է ամեն ինչ թողնել և զոռով սեքսով զբաղվել: Շատը ոչ միշտ է լավ: Կարևոր է հիշել որակի մասին:

Սեքսոլոգների, հոգեբանների և ֆիզիոլոգների մեծ մասը համակարծիք է` սեքսով պետք է զբաղվել այնքան, որքան ուզում ես: Գլխավոր նախապայմանը` պետք է սիրած մարդու հետ տրվել դրան: Այդժամ օգուտ կլինի թե ֆիզիկական և թե հոգեկան առողջության համար: