Շատերն իրենց տված կլինեն այս հարցը`ի՞նչ հաճախականությամբ պետք է սեքսով զբաղվել` առողջ լինելու համար: Իհարկե, որոշակի թիվ չկա, սակայն սիրային հաճույքներին հատկացված ժամանակն ուղղակիորեն կախված է զույգի տարիքից:

18-29 տարեկանների միջև գտնվող մարդիկ ամենաշատն են սեքսով զբաղվում` շաբաթը մոտ 2 անգամ (կամ տարեկան 112 սեռական հարաբերություն):

30-39 տարիքային խմբի ներկայացուցիչներն ավելի քիչ են սիրով զբաղվում` շաբաթը 1-2 անգամ (կամ տարեկան 86 սեռական հարաբերություն):

40-49-ը լրացած զույգերն ավելի քիչ են սեռական հաճույքներին ժամանակ տրամադրում` շաբաթն ընդամենը մեկ անգամ (կամ տարեկան 69 սեռական հարաբերություն): Սա նախևառաջ կապված է հաճախակի սթրեսների, հոգսերի և հիվանդությունների հետ: