Թվում է` սեքսի մասին մենք գիտենք բոլոր նրբություններն ու նրբերանգները` ում հետ է լավ, ոնց է լավ, երբ է կարելի, երբ չի կարելի և այլն: Իսկ հիմա այս ամենին նայենք գիտական տեսանկյունից:

Գուլպաները` դեպի օրգազմ տանող ճանապարհ

Որքան էլ ծիծաղելի հնչի, հենց գուլպաներն են օգնում բազմաթիվ զույգերի հասնելու հաճույքի գագաթնակետին: Գիտնականները հաստատում են այն փաստը, որ տաք ոտքեր ունեցող մարդու համար ավելի հեշտ է օրգազմ ստանալ:

Սեքսը լավագույն թմրանյութն է

Սեռական ակտի ժամանակ օրգանիզմի արտադրած էնդորֆինները տալիս են էյֆորիայի ոչ պակաս զգացողություն, քան թմրանյութերը:

Բարձր զգայունություն

Կանանց բախտն ավելի շատ է բերել սեքսի ժամանակ զգայունության իմաստով: Բանն այն է, որ կնոջ ծլիկի վրա կան մոտ 8 հազար նյարդային վերջավորություններ, իսկ տղամարդու անդամի վրա` ընդամենը 4 հազար:

Շարունակելի…