Ձեզ ենք ներկայացնում նիհարելու ըմպելիքի հիանալի բաղադրատոմս, որը կօգնի պահպանել գեղեցիկ կազմվածքը և միաժամանակ կմաքրի ողջ օրգանիզմը:

Այս համեղ ըմպելիքը պատրաստվում է հնդկաձավարի ալյուրով, որն օժտված է մի շարք զարմանալի հատկություններով`

  • հնդկաձավարը հիանալի մաքրում է արյունատար անոթները և նպաստում է շաքարի մակարդակի իջեցմանը.
  • արագացնում է նյութափոխանակությունը օրգանիզմում և կարգավորում մարսողության համակարգի աշխատանքը.
  • օգտակար է նրանց համար, ովքեր ենթակա են ենթաստամոքսային գեղձի հիվանդություններին.
  • լավ մաքրում է օրգանիզմը թույներից և խարամներից.
  • օգնում է նաև նյարդային համակարգը վերականգնելուն և հանգստացնելուն:

 

Բաղադրությունը

  • 1 ճաշի գդալ հնդկաձավար
  • 1 ճաշի գդալ սովորական կեֆիր

Հնդկաձավարն աղալ ալյուրի աստիճանի: Ալյուրի վրա լցնել կեֆիրը և գիշերը թողնել սառնարանում: Խմել անոթի վիճակում` ուտելուց 30 րոպե առաջ:

Այս պարզ և խիստ օգտակար կոկտեյլը պետք է խմել 2 շաբաթվա ընթացքում, ամեն օր, որից հետո մեկ ամիս ընդմիջում տալ: Հետո կուրսը կարելի է կրկնել: Հնդկաձավարի ալյուրով մաքրող ըմպելիքը կօգնի ձեզ օրական 500 գ նիհարելուն:

Կարևոր պայման. այս ընթացքում պետք է խուսափել քաղցրից և խմորեղենից, ինչպես նաև բացառել ալկոհոլը: