Ցուրտ եղանակներին բոլորը սկսում են հիվանդանալ մրսածության հիվանդություններով: Եթե չեք ուզում զզվելի վիրուսներով հիվանդանալ, բավական է պատրաստել օգտակար ու համեղ խառնուրդ բնական մթերքներից:

Վիտամինային խառնուրդ իմունիտետի  համար

Ձեզ անհրաժեշտ են կոճապղպեղ, կիտրոն ու մեղր: Դրանք կարող են ոչ միայն պաշտպանել մրսածության հիվանդություններից, այլև բարձրացնել օրգանիզմի իմունիտետը: Այս բնական դեղամիջոցը բարձրացնում է կենսական տոնուսը, ուժ հաղորդում մտավոր ու ֆիզիկական աշխատանքի համար:

Անհավատալի է, բայց սա նաև նիհարելու համար հիանալի միջոց է:

Բաղադրիչները

120 գ կոճապղպղեղի արմատ

4 կիտրոն

150 մլ մեղր

Պատրաստման եղանակը

1. Կոճապղպեղի արմատը կեղևել, ապա անցկացնել քերիչով: Զանգվածը լցնել թասիկի մեջ: Կեղևել նաև թարմ կիտրոնը, ապա խորանարդիկներով կտրել: Ավելացնել կոճապղպեղին:

2. Հարիչով զանգվածը մանրացնել: Հետևեք, որ ամեն ինչ համաչափ խառնվի:

3. Թասին ավելացնել մեղրը: Այն կարելի է մի փոքր շատ լցնել` կախված ձեր համային նախասիրություններից:

4. Ամբողջ զանգվածը լցնել բանկայի մեջ և դնել սառնարան:

Այս հրաշք միջոցը կարելի է օգտագործել օրական 1 ճաշի գդալ: Այն էապես կամրապնդի ձեր առողջությունը և ուժ կհաղորդի` պայքարելու մրսածության ինֆեկցիաների դեմ: Համեղ խառնուրդը կարելի է ավելացնել թեյին. այն կլինի անուշաբույր ու նաև կպահպանի իր օգտակար հատկությունները: