Կրկնությունը գիտության մայրն է: Կրկնում ենք նորից ու նորից` նիհարելու համար բնավ պարտադիր չէ տիտանական ջանքեր գործադրել: Բավական է միայն հետևողական լինել: Նիհարող մարդու բոլոր գործողությունները պետք է ենթարկվեն առողջ բանականությանը, մարդու մարմնի մեխանիզմը խիստ տրամաբանական է:

Կարդացե՛ք և հետևե՛ք այս հանձնարարականներին և վայելեք արդյունքը:

 Ձեզ անհրաժեշտ է օրվա ընթացքում առնվազն 8 բաժակ ջուր

Ոչ թե թեյ կամ սուրճ, այլ հենց ջուր: Այն անհրաժեշտ է արագ նյութափոխանակության համար: Եթե բավարար քանակությամբ ջուր խմեք, կնկատեք դրական փոփոխություններ ոչ միայն քաշի մեջ, այլև մաշկի վիճակում:

1-2 բաժակը խմեք անոթի վիճակում

Որպեսզի օրգանիզմը մաքրվի, ջուր խմեք արթնանալուց անմիջապես հետո: Ձեր մեջ ամրապնդեք այս օգտակար սովորությունը, և ձեր մարմինը ձեզ շնորհակալ կլինի:

Շարունակեք անգամ խափանումից հետո

Դժբախտություն չէ, եթե ձեզ գայթակղել է ինչ-որ վնասակար ուտելիքի համեղ պատառ: Շարունակեք նիհարել, ասես ոչինչ էլ չի եղել:

Ճիշտ ուտելիք և ըմպելիք

Նյութափոխանակությունը լավացնելու համար խմեք ջուր կիտրոնով, կոճապղպեղով թեյ (թրմեք մի քանի կոճապղպեպի օղակներ, մի պտղունց դարչին, մի կտոր կիտրոն): Նյութափոխանակությունը խթանում են` դարչին, կոճապղպեղ, պղպեղ ավելացրած ուտեստները, ինչպես նաև թուրինջն ու կիտրոնը:

Երբեք քաղցած մի՛ մնացեք

Սնունդը պետք է օրգանիզմ մտնի մշտապես, օրական 5-6 անգամ մի կտոր բան կերեք: Սա անհրաժեշտ է նյութափոխանակությունը բավարար մակարդակի վրա պահելու համար:

Շատ թեյ խմեք առանց քաղցրի

Թեյը, հատկապես կանաչը, նպաստում է նիհարելուն: Եթե ցանկանում եք ուտել, նախ թեյ խմեք, հետո նոր կերեք:

Քնելուց 2-3 ժամ առաջ ոչինչ մի կերեք

Ժամը 6-ից հետո դեռ կարելի է ուտել, բայց, ա՛յ, քնելուց առաջ` ոչ մի դեպքում:

Քնելը սուրբ բան է

Քնեք բավարար քանակությամբ: Լավ քնող մարդը ավելի արագ է նիհարում և ավելի քիչ է տառապում քաղցի հանկարծակի նոպաներից:

Կատարեք մերսում և լոգանքներ

Ձեզ հաճույք պարգևեք: Մերսում, շփումներ, լոգանքներ: Հոգ տարեք ձեր մարմնի մասին, ի պատասխան` այն կշողա առողջությամբ ու գեղեցկությամբ:

Ոչ մի երշիկեղեն

Ոչ մի երշիկեղեն, նրբերշիկ, ապուխտներ: Սրանք այնպիսի անպետք բաներ են, որ նույնիսկ չարժի դրանց մասին խոսել: Վերջ տվեք օրգանիզմում աղբ կուտակելուն:

Բացառեք սննդի օրաբաժնից վնասակար ճարպերը

Ավելի քիչ կարագ, ավելի շատ` ձիթայուղ ու կտավատի ձեթ:

Զբաղվեք սպորտով

Գլխավորը, որ մարզումները ձեզ բավականություն պարգևեն: Չեք հասցնի ուշքի գալ ու արդեն նիհարել եք:

Սիրեցե՛ք ձեզ, ընդունե՛ք ձեզ այնպիսին, ինչպիսին կաք ու մի՛ մոռացեք, որ սլացիկ կազմվածքը նախևառաջ անհրաժեշտ է առողջության համար: