Imagine Dragons-ի հումորային տեսահոլովակը մեծ տարածում է գտել համացանցում

Ամերիկյան Imagine Dragons ռոք խումբը հումորային տեսահոլովակ է նկարահանել համակարգչային խաղերի սիրահարների մասին: Հոլովակը  մի քանի օրում 4 միլիոնից ավելի մարդ է դիտել: Երաժիշտները հոլովակում ծիծաղում են համակարգչային խաղերի մոլի սիրահարների վրա: Հոլովակի ռեժիսորը Դեյվ Մայերսն է: Նա համագործակցում է հայտնի ռեփերներ Դրեյքի և Քենդրիկ Լամարի հետ: