Ջեննիֆեր Լոպեսը համերգի ժամանակ ընկել է բեմի վրա (վիդեո)

Ամերիկացի երգչուհի Ջեննիֆեր Լոպեսը Լաս Վեգասում տեղի ունեցած համերգի ժամանակ ընկել է բեմի վրա։ TMZ-ի հրապարակած տեսանյութում երևում է, թե ինչպես է տեղի ունեցել միջադեպը։ Երգչուհին ձգվել է, որպեսզի սեղմի երկրպագուների ձեռքերը, սակայն բարձրակրունկների վրա չի կարողացել պահել հավասարակշռությունը։