Փարիզն առանց Ազնավուրի պատկերացնելն այլեւս անհնար է… Իվետա Մուկուչյան

Երգչուհի Իվետա Մուկուչյանը Փարիզում արված լուսանկար է հրապարակել՝ նշելով, որ այն «առավել ԱԶՆԱՎՈՒՐՅԱՆ էր»: «Լիովին վայելել եմ Փարիզը, այս անգամ այն առավել ԱԶՆԱՎՈՒՐՅԱՆ էր: Ամենուր հենց այդ տրամադրությունն էր… Ընկերներիս հետ Փարիզի սրտում՝ Շանզելիզե փողոցում, երգում էինք Je m’voyais deja-ն։ Նույն պատկերն էր նաեւ ամենուր։ Փարիզն առանց Ազնավուրի պատկերացնելն այլեւս անհնար է…»,- մեկնաբանություններում գրել է նա։ 

«Մարգո. կնոջ ուղին». Իվետա Մուկուչյանը նոր նախագիծ կներկայացնի

Իվետա Մուկուչյանը երկրպագուներին նոր աշխատանք կներկայացնի, իսկ ավելի հստակ՝ իրենից եռագրություն ներկայացնող նախագծի առաջին մասը, որի մանրամասները դեռեւս նախընտրում է չբարձրաձայնել: Երգչուհին ինստագրամյան իր էջում նշել է, որ «Մարգո. կնոջ ուղին» անվանմամբ նախագծի առաջին տեսանյութը կհրապարակվի շուտով: Նա նաեւ հրապարակել է հոլովակի անոնսը, որն էլ ներկայացնում ենք ստորեւ. View this post on Instagram ‘’MARGO’’ ‘’The […]