Լուսանկարներ` Հայկ Պետրոսյանի և Իննա Խոջամիրյանի նշանադրությունից

Դերասան, հումորիստ Հայկ Պետրոսյանը և դերասանուհի Իննա Խոջամիրյանը նշանադրվել են:  Զույգը նշանադրության օրը նախ օրհնություն է ստացել Սաղմոսավանքում, ապա երեկոյան խնջույք կազմակերպել հարազատների հետ:   Հայկն Իննային ամուսնանալու առաջարկությունն արել էր Թաիլանդում: Այդ մասին տեղեկացրել էր դերասանուհին՝ լուսանկար հրապարակելով:

Իննա Խոջամիրյանն ու Հայկ Պետրոսյանը նշանվել են (լուսանկար)

Իննա Խոջամիրյանը և Հայկ Պետրոսյանն իրենց հարաբերությունները երկար ժամանակ թաքցնում էին, չնայած նրանց հաճախ կարելի էր տեսնել միասին։ Իսկ այսօր դերասանուհին լուսանկար է հրապարկել՝ հաստատելով շրջանառվող լուրերը։ Ի դեպ, զույգն այսօր նշանադրվում է։  

Իննա Խոջամիրյանի լուսանկարը՝ Թաիլանդից

Երիտասարդ դերասանուհի Իննա Խոջամիրյանը, ով «Էլենի օրագիրը» սերիալում մարմնավորում է գլխավոր հերոսուհու կերպարը, հանգստանում է Թաիլանդում։ Դերասանուհին վերջին օրերին Instagram-ում կադրեր է հրապարակում հանգստից։ Այսօր Իննա Խոջամիրյանը հմայիչ լուսանկար է հրապարակել։ Նա կարճ ջինսե շորտ է կրում, կիպ բլուզ։ «Թաիլանդի թագավորություն՝ 32°C։ Որտե՞ղ եք դուք այս պահին։ Եվ որքա՞ն է «Ձեր» ջերմաստիճանը»,- լուսանկարը մակագրել է դերասանուհին։ […]

Իննա Խոջամիրյանը քրոջ հետ լուսանկար է հրապարակել

Երիտասարդ դերասանուհի Իննա Խոջամիրյանը, ով «Էլենի օրագիրը» սերիալում մարմնավորում է գլխավոր հերոսուհու կերպարը, քույրիկի հետ լուսանկար է հրապարակել եւ շնորհավորել նրա ծննդյան օրը. «Քույրն ամենալավ ընկերն է աշխարհում։ Ծնունդդ շնորհավոր»: