«Արսենալ»-ը մեկնել է Բաքու, Մխիթարյանը` ոչ

Լոնդոնի «Արսենալ»-ն արդեն մեկնել է Բաքու, որտեղ Եվրոպայի լիգայի խմբային փուլի շրջանակներում կմրցի «Ղարաբաղ»-ի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` թիմի հետ Ադրբեջան չի մեկնել Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը, ով մնացել է Լոնդոնում: Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում «Արսենալ»-ը հոկտեմբերի 4-ին կմրցի «Ղարաբաղ»-ի հետ, հանդիպումը կկայանա Բաքվում: Եվրոպայի լիգայի եզրափակիչն այս տարի կանցկացվի ևս […]

Շառլ Ազնավուրը մշտապես կմնա մեր սրտերում. Հենրիխ Մխիթարյան

Հայաստանի ազգային հավաքականի և լոնդոնյան «Արսենալի»  կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Թվիթերի իր միկրոբլոգում գրառում է արել լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ։ «Խորը վշտով տեղեկացա, որ այսօր մահացել է մեր սիրելի Շառլ Ազնավուրը։ Մեծ մարդ է մեզ լքել, բայց նրա բոլոր ստեղծագործությունները մշտապես կմնան մեր սրտերում։ Հանգչեք խաղաղությամբ»,- գրել է ֆուտբոլիստը և շանսոնյեյի հետ լուսանկար տեղադրել։ ««Մեզ« համար, […]

Հենրիխ Մխիթարյանը չի մեկնի Բաքու

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը որոշել է չմեկնել Բաքու, որտեղ հինգշաբթի կկայանա «Արսենալ»-«Ղարաբաղ» հանդիպումը։ Այս մասին հայտնել է ESPN-ի թղթակից Մատիաս Կարենը՝ թվիթերյան գրառմանմիջոցով։ «Ինձ ասվել է, որ Հենրիխ Մխիթարյանը չի գնա Ադրբեջան։ Ֆուտբոլիստի անձնական որոշումը հիմնված է անվտանգության հետ կապված հարցերի վրա՝ հաշվի առնելով հայ-ադրբեջանական կոնֆլիկտը»։

ՀՀ ԱԳՆ-ն՝ Հենրիխ Մխիթարյանին դիվանագիտական անձնագրից զրկելու մասին

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն անդրադարձել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի  և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին դիվանագիտական անձնագրից զրկելու մասին լուրերին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 26-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակը տեղեկացրեց, որ այս պահի դրությամբ չեղարկվել է 254 դիվանագիտական անձնագիր, որոնք իրենց կոչերից և հորդորներից հետո […]

Ես ամեն օր անում եմ առավելագույնը, որպեսզի դառնամ ավելի ուժեղ. Մխիթարյան

Armsport.am-ը գրում է․ Հայաստանի ազգային հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել ակումբի պաշտոնական կայքին. «Ես ամեն օր, ամեն ժամ և րոպե անում եմ առավելագույնը, որպեսզի դառնամ ավելի ուժեղ: Ես միշտ ունեցել եմ երազանքներ, միշտ ունեցել եմ ամբիցիաներ ու ցանկացել եմ հետևել դրանց: Միշտ ցանկացել եմ իրականացնել դրանք, քանի որ այդ ամենը կարևոր […]

ՈՒԵՖԱ-ն կօգնի Մխիթարյանին Ադրբեջանի վիզա ստանալ

Լոնդոնի «Արսենալ»-ի մամուլի ծառայությունն անդրադարձել է Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանի ադրբեջանական «Ղարաբաղ»-ի դեմ խաղին: «Ֆուտբոլիստի անվտանգությունն ամենակարևորն է: Ֆուտբոլիստի հետ խոսելուց հետո կվերլուծենք իրավիճակը և որոշում կկայացնենք: ՈՒԵՖԱ-ն հայտնել է, որ կօգնեն Մխիթարյանին վիզա ստանալ և լինել թիմի հետ»,-գրում է Evening Standard-ը: