«Եվրատեսիլ-2019»-ին 42 երկրի ներկայացուցիչ է մասնակցելու

Թել-Ավիվում «Եվրատեսիլ-2019» միջազգային երաժշտական 64-րդ մրցույթին մասնակցելու է 42 պետություն։ Մրցույթի պաշտոնական կայքի համաձայն, «Եվրատեսիլ-2019»-ին ելութ են ունենալու հետևյալ երկրների ներկայացուցիչները՝ Հայաստան, Ռուսաստան, Ավստրալիա, Ավստրիա, Ադրբեջան, Ալբանիա, Բելառուս Բելգիա, Մեծ Բրիտանիա, Հունգարիա Գերմանիա, Հունաստան, Վրաստան, Դանիա, Իսրայել, Իռլանդիա, Իսլանդիա, Իսպանիա, Իտալիա, Կիպրոս, Լատվիա, Լիտվա, Մակեդոնիա, Մալթա, Մոլդովա, Նիդեռլանդներ, Նորվեգիա, Լեհաստան, Պորտուգալիա Ռումինիա, Սան-Մարինո, Սերբիա, Սլովենիա, Ուկրաինա, Ֆինլանդիա, […]

Հայտնի է«Եվրատեսիլի 2019»-ի կարգախոսը

Ավանդույթի համաձայն, ամեն տարի «Եվրատեսիլ» միջազգային մրցույթը ընտրում է կարճ և հստակ արտահայտություն, որը արտացոլում է մրցույթի արժեքները: 2019 թվականին Իսրայելում անցկացվող «Եվրատեսիլի» կարգախոսը լինելու է «Թույլ տուր քեզ երազել»: «Այս ոգեշնչող կարգախոսը ներկայացնում ու խորհրդանշում է այն ամենը, ինչ վերաբերում է «Եվրատեսիլ» երգի մրցույթին: Խոսքը վերաբերում  է ինտեգրմանը, բազմազանությանը, միասնությանը: Կանգնելով բեմում, երազելով «Եվրատեսիլ»-ում […]

«Եվրատեսիլ-2019»․ Բուլղարիան հրաժարվել է մասնակցել մրցույթին

Բուլղարիան հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ-2019» երգի մրցույթին, որը տեղի կունենա Իսրայելում եկող տարվա մայիսին, հայտնում է BHT հեռուտաընկերությունը։ Այս քայլին կազմակերպիչ-հեռուստաընկերությունը գնացել է ծախսերի սղության պատճառով։ Ավելի վաղ հայտնի են դարձել «Եվրատեսիլ-2019» երգի մրցույթի անցկացման վայրն ու ամսաթիվը: Ինչպես հայտնում է մրցույթի կայքը, միջոցառումը տեղի կունենա Թել Ավիվում: Մրցույթի կազմակերպիչները որոշել են, որ այդ քաղաքը […]

Հայաստանը հաստատել է մասնակցությունը «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթին

Հայաստանը հաստատել է մասնակցությունը «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթին: Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը: «Ուրախ ենք տեղեկացնել, որ Հայաստանը հաստատել է իր մասնակցությունը «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթում: Մանրամասների և հետագա նորությունների համար հետևեք Առաջին ալիքին և eurovision.am կայքին»,- ասված է հաղորդագրության մեջ: