Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել ԱՄՆ-ին՝ Դեն Բիլզերյանի արցախյան այցի հետ կապված

Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Բաքվում ԱՄՆ հարցերով ժամանակավոր հավատարմատար Ուիլյամ Գիլին՝ կապված ամերիկահայ աստղ Դեն Բիլզերյանի՝ Արցախ կատարած այցի հետ։ Ինչպես հայտնում է Интерфакс-Азербайджан-ը, Գիլը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ, որտեղ նրան է հանձնվել ԱՄՆ պետքարտուղարությանը հասցեագրված բողոքի նոտան։ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Հաջիևի խոսքով՝ ադրբեջանական կողմը «լուրջ քայլ է ակնկալում» ամերիկյան կողմից Բելզերյանի […]

Դեն Բիլզերյանի ընկերուհին ամբողջովին մերկ լուսանկար է հրապարակել (18+)

Հայ միլիոնատեր Դեն Բիլզերյանի ընկերուհին՝ Սուելին Մեդեյրոսը Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել, որտեղ նա ամբողջությամբ մերկ է: Հիշեցնենք, որ Մեդեյրոսն ուղեկցում էր Բիլզարյանին Հայաստան կատարած այցի ժամանակ: I woke up like this. All natural. 📸 @liverichmedia 🏞 @sripanwa A post shared by Suelyn Medeiros (@suelynmedeiros) on Sep 3, 2018 at 8:59pm PDT

Բիլզերյանը խոստանում է պայքարել Ադրբեջանի ներկայացրած մեղադրանքների դեմ

 Ամերիկահայ միլիոնատեր, «Ինստագրամ»-ի աստղ և պոկերի պրոֆեսիոնալ խաղացող Դեն Բիլզերյանը, ում դեմ Ադրբեջանում քրեական գործ է հարուցվել Արցախի Հանրապետություն այցելելու համար, հայտարարել է, որ պայքարելու է այդ երկրի կողմից իր դեմ ներկայացված մեղադրանքների դեմ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է People ամսագիրը: Օգոստոսի 30-ին Ադրբեջանի գլխավոր դատախազության քննչական վարչությունը քրեական գործ էր հարուցել Բիլզերյանի […]

Բիլզերյանի հանդիպումը Փաշինյանի հետ տապալել է Լևոն Քոչարյանը

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ համացանցային աստղ, «պոկերի արքա» Դեն Բիլզերյանի հանդիպումը Նիկոլ Փաշինյանի հետ տապալել է Քոչարյանի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը: Նա անձամբ չի ճանաչել Բիլզերյանին, նրանց հանդիպումը կազմակերպել է «պոկերի արքայի» պատվիրակության կազմում գտնվող մի սփյուռքահայ: Ապա Լևոն Քոչարյանը կազմել է նրա այցի ողջ գրաֆիկը և Բիլզերյանին տարել Արցախ, որտեղից այնքան ուշ […]

Դեն Բիլզերյանի ընկերուհին Սիրուշոյի հետ լուսանկար է հրապարակել

Հայաստանում գտնվող ամերիկահայ մեծահարուստ Դեն Բիլզերյանին ուղեկցող մոդել Սուելին Մեդեյրոսը սոցկայքի իր էջում լուսանկար է հրապարակել երգչուհի Սիրուշոյի հետ ու գրել.«Ամենալավ աղջիկը»։

Դեն Բիլզերյանը ՀՀ քաղաքացիություն է ստացել

«Դեն և Ադամ Բիլզերյան եղբայրները ՀՀ քաղաքացիություն ստանալու կապակցությամբ երդման արարողությանը մասնակցելիս»,- ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Մնացական Բիչախչյանը և լուսանկար հրապարակել:

Դեն Բիլզերյանը ժամանել է Երեւան

«Պոկերի արքա» Դեն Բիլզերյանը ժամանել է Երեւան: Հայ միլիոնատերն ու ignite բրենդի ստեղծողը Հայաստանում մի քանի օր կանցկացնի: Դենի ժամանման բուն նպատակն ու անելիքները դեռ հայտնի չեն. հայտնում է news.am-ը: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում