Կրիշտիանու Ռոնալդուն նշանադրվել է

Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի և իտալական «Յուվենտուս»-ի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն լքում է ամենանախանձելի փեսացուների ցանկը. ֆուտբոլիստը նշանադրվել է իր ընկերուհու՝ իսպանացի մոդել Ջորջինա Ռոդրիգեսի հետ: Բրիտանական The Mirror թերթը գրում է, որ Ռոդրիգեսը համաձայնել է դառնալ Ռոնալդուի կինը և անգամ սկսել է հարսանեկան զգեստ փնտրել:

Բռնաբարության մեղադրանքից հետո Ռոնալդուն դուրս է մնացել հայտացուցակից

Պորտուգալիայի հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն բռնաբարության վերաբերյալ մեղադրանքից հետո դուրս է մնացել ազգային ընտրանու հայտացուցակից: Այս մասին հաղորդում է Armsport.am-ը: Ռոնալդուն բաց է թողնելու Ազգերի լիգայի շրջանակում Լեհաստանի հավաքականի և Շոտլանդիայի ընտրանու հետ ընկերական հանդիպումները, որոնք կայանալու են, համապատասխանաբար, հոկտեմբերի 11-ին և 14-ին:

Կիսամերկ Ռոնալդուն՝ նոր գովազդի համար

33-ամյա Քրիշտիանու Ռոնալդուի սպորտային կարիերան հիանալի է զարգանում, սակայն միևնույն ժամանակ ֆուտբոլիստը հացնում է բիզնեսով զբաղվել։ Ռոնալդուն զարգացնում է իր CR7 հագուստի բրենդը։ Բրենդը ներառում է նաև ներքնաշորեր, որոնք հենց գովազդում է Ռոնալդուն։ Ահա և աշուն-ձմեռ 2018 գովազդային արշավում Ռոնալդուն կրկին ոչ մեկին չի վստահել ու անձամբ է նկարահանվել։ Այս սեզոնը նաև հոբելյանական է, քանի […]