Երգչուհի Ալսուն երկրպագուների շրջանում քննադատությունների մեծ ալիք է բարձրացրել։ Հայտնի աստղն իր Instagram-ում ցուցադրել է մի լուսանկար, որում նա է՝ 20 տարի տարբերությամբ։

Համացանցի օգտատերերի շրջանում նոր եւ արխիվային լուսանկարը թեժ վեճերի պատճառ է դարձել։ Երկրպագուների մի մասը գտնում է, որ Ալսուն օգտվել է պլաստիկ վիրաբույժների ծառայություններից։ 

«Առաջ գեղեցկությունն ավելի բնական էր, իսկ այժմ՝ փոփոխված է», «Փչացրել է արտաքինը, վերադարձրու ինչպես նախկինում էր», – մեկնաբանել են երկրպագուները։