Սիրուշոն, ով այս օրերին  գտնվում է Արաբական Միացյալ Էմիրություններում՝ Դուբայում, Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել: Երգչուհին լուսանկարին կից գրել է.

«Պատրաստվում ենք վաղը կայանալիք ելույթին՝ Միջին Արևելքում հեղինակություն ունեցող միջոցառման, որտեղ հայկական ժողովրդական երգերով ներկայացնելու եմ Հայաստանը: Այս պահին մտքերով Հայաստանում եմ, բայց աշխատանքային պարտականություններս բերել են այստեղ, և փորձելու եմ հնարավորինս լավ ներկայացնել մեր երկիրը, ստիպել հանդիսատեսին զգալ հայկական ջերմությունը: Շնորհակալ եմ բոլոր ջերմ խոսքերի և նամակների համար»: