Սուրճը կարող է օրգանիզմը պաշտպանել 2-րդ տիպի դիաբետից, Պարկինսոնի հիվանդությունից, կրծքի քաղցկեղից ու մի շարք այլ հիվանդություններից։ Սակայն, սուրճի օգտակարությունն բազմապատկելու համար մասնագետներն առաջարկում են  հետևել մի քանի պարզ խորհուրդների։ 

Ամենից կարևորն այն է, որ չի կարելի ոչ մի դեպքում սուրճի մեջ ավելացնել արհեստական քաղցրացուցիչներ։ Շաքարի փոխարինիչներն իրականում բավական վնասակար են, որոնցից պետք է ընդհանրապես հրաժարվել։ 

Գիտնականները նաև խորհուրդ են տալիս սուրճի մեջ չավելացնել նաև բնական շաքար, իսկ շաքարից չհրաժարվելու դեպքում 1 բաժակին ավելացնել ոչ ավել, քան 1 թեյի գդալ։Դիետոլոգները նաև խորհուրդ են տալիս սուրճ խմելուց առաջ 1 բաժակ ջուր խմել, որը կնվազեցնի օրգանիզմի ջրազրկման հավանականությունը։ Խորհուրդ է տրվում նաև սուրճին ավելացնել համեմունքներ՝ դարչին, կոճապղպեղ, որոնք դրական ազդեցություն են ունենում օրգանիզմի վրա, ինչպես նաև առավել լավ համ հաղորդում սուրճին։