Սնվելու ու քնի ոլորտի մասնագետ Մարինա Կոպիտկոն խոսել  է, առավոտյան մարդկանց մեծամասնության այն սովորության մասին,  որը, սակայն, վնասում է առողջությունը: Մասնավորապես, դիետոլոգը նշում է, որ առավոտյան սուրճ խմելու սովորությունը վնասակար է: Մասնագետը բացատրում է, որ կոֆեին այս դեպքում խթանում է աղիքների աշխատանքը, ինչը կարող է հանգեցնել նյութափոխանակության խանգարման: 

Դիետոլոգը նշում է, որ սուրճ պետք է խմել ժամը 16-ի սահմաններում, երբ տեղի է ունենում բիոռիթմի փոփոխություն: Դիետոլոգը նաև ընդգծում է, որ չպետք է բաց թողնել նախաճաշը, որն առաջացնում է մշտական քաղց ու ուտելու ցանկություն:

 Բացի այդ, պետք է խուսափել նաև չոր նախաճաշից, քանի որ այն բարձրացնում է արյան մեջ շաքարի մակարդակը, ինչն էլ բացասաբար է ազդում նյութափոխանակության վրա ու օրվա մեջ առաջացնում քաղցրի ցանկություն: