Շատ կանայք մշտապես բախվում են ավելորդ քաշի խնդրին։ Այս թեման երբեք չի կորցնում իր արդիականությունը, ինչը զարմանալի չէ, քանի որ յուրաքանչյուրը ցանկանում է գեղեցիկ ու առողջ լինել։
 
 
Նիհարելու համար բավարար է միայն առողջ սնվել ու օգտագործել սննդային սոդա։
 
Սոդան՝ կիտրոնի հյութով
 
300մլ ջրի մեջ լցնել կես թեյի գդալ սոդա ու խառնել՝ մինչև այն ամբողջությմաբ լուծվի, այնուհետ ավելացնել կես կիտրոնի հյութ ու կրկին խառնել։
 
Այս խառնուրդը կօգնի ոչ միայն ազատվել ավելորդ քաշից, այլ նաև կթարմացնի։ Այն կարելի է խմել ուտելուց ու մարզվելուց հետո։
 
Սոդան՝ խնձորի քացախով
 
Մեկ բաժակ ջրի մեջ լցնել կես թեյի գդալ սոդա ու 2 ճաշի գդալ խնձորի քացախ։ Լավ խառնել ու խմել դատարկ ստամոքսին՝ նախաճաշից առաջ։