Անգլիական «Էվերթոնի» գլխավոր մարզիչ Մարկո Սիլվան ցանկանում է իր թիմում տեսնել «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:

Լոնդոնյան ակումբը մտադիր է գնել «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Դենիս Սուարեսին:

LONDON, ENGLAND – FEBRUARY 10: Henrikh Mkhitaryan of Arsenal during the Premier League match between Tottenham Hotspur and Arsenal at Wembley Stadium on February 10, 2018 in London, England. (Photo by Robbie Jay Barratt – AMA/Getty Images)

Իսպանացուն իր թիմում է ցանկանում տեսնել Ունայ Էմերին: Footballfancast.com-ը գրում է, որ լոնդոնցիները մտադիր են վաճառել Մխիթարյանին և ստացած գումարով ձեռք բերեն Սուարեսին:

«Բարսելոնայի» կիսապաշտպանի տեղափոխության համար «զինագործները» պատրաստ են վճարել 20 մլն եվրո: «Էվերթոնն», իր հերթին, ցանկանում է «Գուդիսոն Պարկում» տեսնել Մխիթարյանին: Մխիթարյանին` լիվերպուլյան ակումբին վաճառելուց հետո, «Արսենալը» հնարավորություն կունենա գնելու Սուարեսին: Եթե ոչ ձմռանը, ապա ամռանը այս տեղափոխությունները հավանական են թվում:

«Էվերթոնում» հասկանում են, որ հայ կիսապաշտպանին գնելը հեշտ չի լինելու: Մխիթարյանի շաբաթական աշխատավարձը կազմում է 180 հազար ֆունտ սթերլինգ: Լիվերպուլցիների ամենաբարձր վարձատրվող խաղացողներն են Սիգուրդսոնը և Շնայդերլինը, որոնք ստանում են շաբաթական 120 հազար եվրո: