Վերցրեք կարրիի 10-12 տերևներ, դրանք եռացրեք կոկոսի յուղի հետ, մինչև տերևները փափկեն, սպասեք, որ զանգվածը սառչի, ապա քսեք գլխին,   մերսեք, մեկ ժամ անց մազերը լվացեք:   Գործողությունը պետք է կրկնել շաբաթը մեկ անգամ:
մեկ բաժակ ջրի մեջ 2 թեյի գդալ սև թեյ լցրեք, եփեք, մինչև ջուրը սևանա, սպասեք, որ սառչի, ապա քսեք այն մազերին: 1-2 ժամ անց մազերը լվացեք ՝ առանց շամպունի: Գործողությունը պետք է կրկնել շաբաթը մեկ-երկու  անգամ:
1 բաժակ ջրի մեջ 1 ճաշի գդալ սուրճ լցրեք, եռացրեք ցածր կրակի վրա, սպասեք, որ սառչի, ապա քսեք գլխամաշկին ու մազերին և մերսեք: 30 րոպե անց մազերը լվացեք՝ առանց շամպունի: Գործողությունը կրկնեք շաբաթը մեկ-երկու անգամ: