Հարկավոր է վերցնել մի փոքրիկ կտոր կոճապղպեղ,  5 կիտրոն, 4-5 պճեղ սխտոր, 2 լիտր հանքային ջուր:
Կիտրոնները պետք է քամել, իսկ  քամված մասերը պահել առանձին տարայում: Կիտրոնի հյութի մեջ  պետք է լցնել քերած սխտորն ու կոճապղպեղը և հարել բլենդերով:
Այնուհետև հարկավոր է հանքային ջուրը լցնել կաթսայի մեջ, ավելացնել քամված կիտրոնները, եռալուն պես վրան լցնել  մինչ այդ  պատրաստված հեղուկը,  եռացնել ևա մի քանի րոպե, կիտրոնները հանել, իսկ ըմպելիքը սառեցնել:
Եփած  կիտրոնով այս ըմպելիքը հարկավոր է խմել ամեն առավոտ՝ նախաճաշելուց մեկ ժամ առաջ:
Եփած կիտրոնը կօգնի նիհարել կարճ ժամանակում