Հեռուստահաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյան սոցկայքի իր էջում անդրադարձել է օտերերկրյա այցելուների վերաբերյալ ակտիվ քննարկումներին։

«Միֆ է, որ մենք՝ Հայերս, հյուրընկալ ենք։ Լեգենդ է, հորինվածք, կամ ինքնախաբեություն։ Սոց. կայքերով տարածվող ատելության այս ալիքը խաղաղ, մեզ ոչ մի վատություն չանող օտարերկրյա այցելուների նկատմամբ մեր գլխին է կոտրվելու մի օր։

Այսինքն՝ մեր ակտիվ ու ատելությամբ իր բնակիչներին մեր դեմ թունավորող հարեւանների հետ «սեր» ու «համերաշխություն» ենք խաղում, իսկ ուղղակի տուրիզմի կամ թեկուզ աշխատանքային միգրացիայով Հայաստան եկած հնդիկին, պարսիկին, թեկուզ ռուսին՝ շատ վատ վերաբերմունքով բացասում ենք։ Երդվում եմ, թե բան եմ հասկանում։

Ռուսները դարերով մեզ դիմանում են։ 1 մլն 183 հզ։

ԱՄՆ-ում ասում են, որ մինչև 1 մլն կամ ավելի, Լիբանան (250000- ից ավելի), նույնը Իրանում… մի խոսքով՝ թվերին շատերդ ինձնից լավ եք տիրապետում։

Ինչ խոսք պետք է վերահսկել, թե ովքեր են առհասարակ մտնում երկիր։ Բայց տուրիզմը կամ աշխ. միգրացիան զարգացնելիս եթե այսքան ընտրովի մոտենանք հարցին, ուրեմն պետք է միայն սպիտակամաշկ ֆրանսիացիներ գան Հայաստան։ էն էլ դժվար…»,- Instagram-ում գրել է նա։