Երիտասարդ դերասանուհի Իննա Խոջամիրյանը, ով «Էլենի օրագիրը» սերիալում մարմնավորում է գլխավոր հերոսուհու կերպարը, հանգստանում է Թաիլանդում։ Դերասանուհին վերջին օրերին Instagram-ում կադրեր է հրապարակում հանգստից։

Այսօր Իննա Խոջամիրյանը հմայիչ լուսանկար է հրապարակել։ Նա կարճ ջինսե շորտ է կրում, կիպ բլուզ։ «Թաիլանդի թագավորություն՝ 32°C։ Որտե՞ղ եք դուք այս պահին։ Եվ որքա՞ն է «Ձեր» ջերմաստիճանը»,- լուսանկարը մակագրել է դերասանուհին։