Բրիտանացի հայտնի երգչուհի Ադելը որոշել է դադարեցնել երաժշտական կարիերան. այս մասին հայտնում է DailyMaily-ը։ Լրատվամիջոցին հայտնի է դարձել, որ նա երաժշտական բիզնեսը փակելու հայտ է ներկայացրել, ինչպես նաեւ հրաժարվել համերգներ տալ։

«Ես դադար եմ վերցնում եւ պարզապես պատրաստվում եմ որոշ ժամանակ մայրիկ լինել։ Անհամբերությամբ սպսում եմ դրան։ Հնարավոր է՝ այլեւս երբեք ձեզ չեմ տեսնի համերգներիս։ Ով գիտի, բայց այս պահը կհիշեմ ամբողջ կյանքումս»,- խոստացել է Ադելը։

Պաշտոնական բացատրություն դեռեւս չի տրվել, սակայն ավելի վաղ հարցազրույցներում նա նշել է, որ ցանկանում է ավելի շատ ժամանակ հատկացնել ընտանիքին եւ երկրորդ անգամ մայր դառնալ։