Գերմանիայում բնակություն հաստատած, հայտնի լրագրող, մոդել Անի Քոչարի գրառումը.

Երբ ընկերուհիներդ հրավիրում են ամենասիրածդ սրճարանը:

Ով կմտածեր, որ ես կրկին հնարավորություն կունենամ այցելելու իմ սիրած վայրերից մեկը, պարզապես նստելու ու զրուցելու, սրճելու և ժամանակը վայելելու սիրելի մարդկանց հետ:

Ով-ով, բայց ես չէի մտածի, քանզի կային օրեր, երբ ես բաժակն անգամ բարձրացնել չէի կարողանում, մի կում անել չէի կարողանում, ի վերջո, ուտել և խմել չէի կարողանում: Այդ պահերին կարծում ես, թե ամենն անդարձ կորած է…
Իսկ այսօր, Տիրոջ ողորմածությամբ, կյանքի եմ կոչվում:

ՀԳ. Բուժման դադարներին կարելի է և՛ մի փոքր լիցքաթափվել, և՛ փորձել պարզապես ապրել և վայելել ակնթարթը: