Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնում շարունակվում է լարված մթնոլորտը: Դեկտեմբերի 1-ից թատրոնի դերասանական կազմը անժամկետ գործադուլ է հայտարարել՝ պահանջով, որ թատրոնի տնօրեն Վիգեն Չալդրանյանը հեռանա: Նրանք չեն ընդունում նաեւ օրերս նշանակված գեղարվեստական ղեկավար Սուրեն Շահվերդյանին՝ պնդելով, որ թատրոնի տնօրենի եւ գեղարվեստական ղեկավարի պաշտոնների համար ունեն իրենց թեկնածուները:

Life.panorama.am-ը այս մասին զրուցել է Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի դերասանուհի Տաթեւիկ Ղազարյանի հետ: Վերջինս նշեց՝ դերասանական կազմը չի պատրաստվում հետ կանգնել իրենց պայքարից:

«Կարծում եմ՝ շատերը կարող են պատկերացնել, թե այս օրերին թատրոնում ինչ մթնոլորտ է տիրում. Այն կաթվածահար վիճակում է, աշխատանք չկա, մենք՝ դերասաններս, շատ տխրում ենք, որ չենք ստեղծագործում, բայց գործադուլը շարունակվելու է այնքան ժամանակ, մինչեւ մեր պահանջները կատարվեն»,- նշեց Տաթեւիկ Ղազարյանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում