Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի նոր գեղարվեստական ղեկավարի եւ թատրոնում ստեղծված լարված վիճակի մասին Life.panorama.am-ն արդեն պատմել է: Դեկտեմբերի 1-ից համազգայինի դերասաններն անժամկետ գործադուլ են հայտարարել՝ պահանջով, որ թատրոնի տնօրեն Վիգեն Չալդրանյանը հեռանա թատրոնից եւ գեղարվեստական ղեկավարի եւ տնօրենի պաշտոնները զբաղեցնեն իրենց թեկնածուները՝ Նարինե Գրիգորյանն ու Արման Նավասարդյանը: Վերջինս Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է, նա խոսել է թատրոնում ստեղծված լարված վիճակի, Սուրեն Շահվերդյանի հայտարարության, ըստ որի իր հետ աշխատել չցանկացող դերասանները կարող են հեռանալ թատրոնից, եւ դերասանական կազմի ծրագրերի մասին:

«Նախ պետք է շեշտել, որ մեր գործադուլն ու բողոքը ուղղված է Վիգեն Չալդրանյանին, մենք Սուրեն Շահվերդյանի դեմ ոչինչ չունենք, նա Վ. Չալդրանյանի նշանակած մարդն է, նա ինքնակամ որոշման արդյունքում է նշանակվել, հետեւաբար դեմ ենք նաեւ Վիգեն Չալդրանյանի ինքնակամ որոշումներին ու Սուրեն Շահվերդյանին չենք ընդունում՝ որպես մեզ ղեկավար: Վ. Չալդրանյանը հետաքրքիր քայլ արեց՝ նա կամայական նշանակեց մեկին, որպեսզի իր նկատմամբ բողոքը թուլացնի՝ չպատկերացնելով, որ մենք միամիտ չենք»,- նշեց նա:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում