American Film Institute-ը ներկայացրել է 2018-ի 10 լավագույն ֆիլմերը։ Ֆավորիտների շարքում է ամերիկացի փոփ երգչուհի Լեդի Գագայի մասնակցությամբ «Աստղը ծնվեց» ֆիլմը։

AFI-ի վարկածով կինեմատոգրաֆի լավագույն ստեղծագործությունների տասնյակում են Բրեդլի Կուպերի «Աստղը ծնվել է» դրաման` Լեդի Գագան գլխավոր դերում, «Սև հովազ» ֆանտաստիկ մարտաֆիլմը և «Խաղաղ տեղ» սարսափ ֆիլմը։

Լավագույն տասնյակում են նաև Բո Բերնեմի «8-րդ դասարան», Ռոբ Մարշալի «Մերի Փոփինսը վերադառնում է», պատմական թեմաներով Սփայք Լիի «Կլանի սև անդամը», Բարի Ջենքինսի «Եթե Բիլ սթրիթը կարողանար խոսել», Յորգոս Լանթիմոսի «Ֆավորիտուհի», Փոլ Շրեդերի «Քահանայի օրագիրը», Փիթեր Ֆարելիի «Կանաչ գիրքը», Ալֆոնսո Կուարոնի «Հռոմ» ֆիլմերը։